Տնտեսություն 

Մոլդովան՝ խոշոր տնտեսական արհավիրքի եզրին

Մոլդովայի հանրապետությունը հայտնվել է խոշոր տնտեսական ճգնաժամի առջեւ, որը հնարավոր է երկարի մինչեւ 2017 թ-ը:
Մոլդովայի իշխանությունները պաշտոնապես հայտնել են երկրի 3 խոշոր բանկերի լիկվիդացման մասին, ինչի հետեւանքով աշխատանքից կզրկվի շուրջ 3000 մարդ, իսկ այլ հաշվեհամարներ կտեղափոխվեն շուրջ երկու միլիոն ֆինանսական ակտիվներ:

Այս հայտարարությունը խուճապ է առաջացրել բանկային համակարգում ու բնակչության շրջանում:
Նախկինում վարկեր վերցրած ու սնանկացած բանկերը հրահանգ են ստացել 24 ժամում վճարել պարտքերը:

Այնուհետեւ խոճապային տրամադրությունները ցրելու փոխարեն իշխանությունները տեղեկացրել են, որ երկրում սպասվում է հարկերի բարձրացում ու վառելիքի գնաճ:

Նույն շարքից