Բիզնես Տնտեսություն 

Ռիչարդ Բրենսոն. Ինչպե՞ս դառնալ միլիոնատեր

«Virgin» ընկերության հիմնադիր, միլիոնատեր Ռիչարդ Բրենսոնը «Forbes» ամսագրին պատմել է միլիոնատեր դառնալու գաղտնիքների մասին:

Ես մշտապես պատրաստ եմ լսել ուրիշների կարծիքները և առաջարկներ ընդունել, որոնք ավելի լավն են, քան իմը: Այդ հատկանիշը ինձ մշտապես օգնել է 40 տարի բիզնես ծավալելիս:

Ով իրեն նախաձեռնող է համարում, բայց սխալներ թույլ չի տալիս, ձեռնարկող չէ:

Կյանքում անխուսափելի երկու բան կա՝ մահ և հարկեր: Հիշե՛ք, որ բիզնեսի ոլորտում միայն մի բանում կարելի է համոզված լինել. մի օր ամեն ինչ ծրագրվածին չի համապատասխանի:

Ես բիզնեսին մշտապես վերաբերել եմ ինչպես հաճելի զբաղմունքի: Երբեմն մոռանում եմ՝ որտեղ է ավարտվում աշխատանքը և որտեղ է սկսվում հանգիստը:

Ես ուրախանում եմ, երբ ինձ վատ են սպասարկում: Մի՛ կարծեք՝ ես մազոխիստ եմ: Պարզապես իմ լավագույն բիզնես-մտահղացումները ծնվում են հենց այն ժամանակ, երբ ինձ վատ են սպասարկում:

Ինձ համար ավելի վատ բան չկա, քան աշխատատուի փոխարեն աշխատողների ներողությունը:

Ես միշտ փորձել եմ հեռու մնալ գրասենյակներից. իմ սիրելի աշխատավայրը տունն է կամ էլ նավակը: Հիշե՛ք՝ որևէ մեկը չի զղջացել գրասենյակում քիչ ժամանակ անցկացնելու համար:

Յուրաքանչյուր ընկերությունում ցանկացած տիպի ղեկավար պետք է ժամանակ առ ժամանակ հանի իր կոստյումն ու «կեղտոտի ձեռքերը»:

Եթե նոր բիզնես եք սկսում և ինձնից խորհուրդ եք հարցնում, ես ասում եմ. «Ազնվություն ցուցաբերե՛ք ցանկացած գործարքի կնքման ժամանակ: Խարդախություն մի՛ արեք, մի՛ ձգտեք հաղթանակի»,

Ցանկացած պարագայում ես ցանկանում եմ հասնել հետևյալին՝ տեր լինել տվածս ցանկացած խոստմանը:

Բիզնեսը կոչված է մարդկանց կյանքը լավացնելուն և նրանց հարստացնելուն: Հակառակ դեպքում՝ չարժե դրանով զբաղվել,

Առաջնորդի հատկանիշները դրսևորվում են այն ժամանակ, երբ կարողանում ես հանգիստ ու պարզ բացատրել՝ ինչու է ընդունվել այս կամ այն որոշումը,

Փողը հաջողության վատ ցուցիչ է: Ավելի վատ միայն ճանաչվածությունն է:

Մի՛ զբաղվեք գործով, որը ձեզ դուր չի գալիս:

Նույն շարքից