Lenta.ru կայքի փոխանցմամբ՝ ՌԴ մայրաքաղաք Մոսկվայի նախկին քաղաքապետ Յուրի Լուժկովը, լրագրողներին հայտնել է, որ պատժամիջոցների տակ հայտնված մթերքները ոչնչացնելը բարբարոսություն է և այդ մթերքներից կարելի է պարարտանյութ, կենսագազ և էլեկտրականություն ստանալ:
«Ցանկացած օրգանական հումք կարելի է վերամշակել՝ ստանալով էլեկտրականություն»,- ասել է Լուժկովը՝ բացատրելով թե ինչպես է ինքը էլեկտրականություն ստացել:
Հիշեցնենք, որ համաձայն ՌԴ նախագահի 2015-ի հուլիսի 29-ի հրամանագրի՝ այն ապրանքները, որոնք կեղծ հավաստագրերով ներմուծվել են Եվրամիությունից՝ ենթակա են ոչնչացման։