Միջազգային 

Ադրբեջանում դաժան ծեծի ենթարկված լրագրողը մահացել է

Svoboda.org կայքի փոխանցմամբ՝ Ադրբեջանում դաժան ծեծի ենթարկված լրագրող Ռասիմ Ալիևը մահացել է: Նրան ծեծի ենթարկողները ներկայացել են որպես նրա կողմից քննադատության ենթարկված ֆուտբոլիստի ազգականներ:

Հայտնի է, որ լրագրող Ալիևը սոցցանցում գրառում է հրապարակել, որում քննադատել է ֆուտբոլիստ Ջավիդ Հուսեյնովին: Դրանից հետո լրագրողին ծեծի են ենթարկել, որից հետո ստացված վնասվածքներից վերջինս մահացել է հիվանդանոցում:

Մինչդեռ լրագրողը մահից առաջ հասցրել է պատմել, որ ֆուտբոլիստի հետ հեռախոսազրույցից առաջ իրեն զանգել է որպես ֆուտբոլիստի եղբայր ներկայացած անձնավորությունը և վիրավորել իրեն:

Նույն շարքից