Gazeta.ru կայքի փոխանցմամբ՝ Հնդկաստանի արևելքում տաճարի մուտքի մոտ հրմշտոցից մահացել է տասը մարդ:
Միջադեպը տեղի է ունեցել Ջարկխանդ նահանգում: Տաճարի դարպասների մոտ հավաքված է եղել 150 հազար մարդ: Դրանք բացվելուն պես մարդիկ շտապել են շենք մտնել, ինչի հետևանքով հրմշտոց է սկսվել: 15-20 մարդ լուրջ վնասվածքներ է ստացել: