Սպորտ 

Հայ ծանրորդներն առաջինն են մեդալների քանակով

Շվեդիայի Լանդսկրոնա քաղաքում ավարտված Եվրոպայի մինչև 15 և 17 տարեկան ծանրորդների առաջնություններում գերազանց մրցելույթներ ունեցան Հայաստանի ներկայացուցիչները: Նրանցից վեց մեդալակիրների արդյունքների մասին արդեն գրել ենք: Հավելենք, որ ոսկե մեդալակիր է դարձել նաև Սարգիս Կիրակոսյանը (94 կգ): Նա պոկեց 138 կգ (արծաթ), հրեց 167 կգ (ոսկի) և երկամարտի 305 կգ-ով նվաճեց հաղթողի կոչումը: Երկամարտի 203 կգ արդյունքով առաջինն է ճանաչվել Արփինե Դալալյանը (69 կգ): Նույն քաշային կարգում Սոնա Պողոսյանը գրավել է երկրորդ տեղը` 206 կգ: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի լրատվության բաժինը:

Պատվանդանի առաջին աստիճանին է կանգնել Աիդա Մանուկյանը (15 տ., 170 կգ):

Արսեն Մարտիրոսյանը (85 կգ) երկամարտի 301 կգ արդյունքով ճանաչվել է երրորդը:

Ընդհանուր հաշվարկով` Հայաստանի թիմերը նվաճել են 29 մեդալ (14 ոսկե, 11 արծաթե, 4 բրոնզե):

Մեդալների քանակով Հայաստանի պատվիրակները ճանաչվել են առաջինը, իսկ միավորների հաշվարկով` երրորդը:

Նույն շարքից