Սերբիայի Սուբոտիցա քաղաքում ավարտվել է ըմբշամարտի պատանիների Եվրոպայի առաջնությունը: Ի տարբերություն ազատ ոճայինների, Հայաստանի հունահռոմեական ըմբիշները հարաբերականորեն անհաջող մասնակցեցին:
Պատվո պատվանդանի երրորդ աստիճանին կանգնեց միայն 54 կգ քաշային Տիգրան Մինասյանը: Հիշեցնենք, որ ազատ ոճայինները Սուբոտիցայում նվաճեցին երկու ոսկե և մեկ բրոնզե մեդալ:
Տեղեկացնենք նաև, որ օգոստոսի 25-30 Բոսնիա և Հերցեգովինայի Սարաևո քաղաքում կընթանա պատանիների աշխարհի առաջնությունը:
Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի մամլո ծառայություն