Միջազգային 

Միխայիլ Սահակշվիլի կուսակցության պատգամավորին ոստիկանությունը ձերբակալել է

Gazeta.ru կայքի փոխանցմամբ՝ Վրաստանի Ճանապարհային ոստիկանությունը ձերբակալել է «Ազգային միասնական շարժում» կուսակցության պատգամավոր Գեորգի Կարբելաշվիլիին: Կուսակցությունը ղեկավում էր Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակշվիլին:

Անցած գիշեր Կվիշխեթի բնակավայրում ոստիկանները նրան տարել են ոստիկանության բաժանմունք, որտեղ ստուգել են ալկոհոլի օգտագործած լինելը, ապա՝ ձերբակալել:

Իր հերթին ոստիկանությունը հայտարարել է, որ Կարբելաշվիլին մեքենան վարել է ոչ սթափ վիճակում, ապա նաև ոստիկանների նկատմամբ՝ ծառայողական պարտականությունները կատարելիս ֆիզիկական ուժ է գործադրել հայհոյել: Այսօր առավոտյան նրան ազատ են արձակել:

Նույն շարքից