Միջազգային 

Ուզբեկական ավիաուղիները կսկսեն կշռել իրենց ուղևորներին

Vestifinance.ru կայքի փոխանցմամբ՝ Ուզբեկական ավիաուղիները հայտարարել է, որ թռիչքներից առաջ կսկսի կշռել ուղևորներին:

Ուզբեկական ավիաընկերությունը հայտնում է, որ այս կարգը հաստատված է Օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիայի կողմից, որի համաձայն ավիափոխադրողները պետք է պարբերաբար կշռեն ուղևորներին և ձեռքի ուղեբեռը:

Ընկերությունը նպատակ ունի որոշել ձեռքի ուղեբեռով ուղևորի միջին քաշը: Հաղորդագրությունում չի ասվում, թե ինչ կլինի, եթե ուղևորը հրաժարվի անցնել ընթացակարգը:

 

Նույն շարքից