Սպորտ 

Հենրիխ Մխիթարյանի խաղի գնահատականը

Ֆուտբոլի Գերմանիայի գավաթի խաղարկության 1/32 եզրափակիչում «Բորուսիան» 2։0 հաշվով առավելության հասավ «Խեմնիցերի» նկատմամբ եւ դուրս եկավ հաջորդ փուլ։ Դորտմունդյան ակումբի եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը դարձել է գոլի եւ գոլային փոխանցման հեղինակ։

Goal.com-ը 26-ամյա հայ ֆուտբոլիստի եւ Սվեն Բենդերի խաղը գնահատել է 4 (առավելագույնը՝ 5), որն ամենաբարձրն էր թիմում։

«Մրցակցի պաշտպանական շարքերը թիկունքում թողնելու ամենահավանական թեկնածուն Մխիթարյանն էր։ Այդպես էլ եղավ։ Հաշիվը բացվեց նրա տպավորիչ փոխանցումից հետո։ Երկրորդ գնդակն արդեն Հենրիխն ինքը խփեց՝ պտտեցրած հարվածով»,- գրում է Goal.com-ը։

Նույն շարքից