Բիզնես Տնտեսություն 

Դոլարը սկսել է թանկանալ

ԱՄՆ դոլարի փոխարժեքը այսօր՝ օգոստոսի 10-ին, կազմել է 478.60 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 0.31 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:

Եւրոյի փոխարժեքը կազմել է 523.59 դրամ (աճել է 1.25 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 739.92 դրամ (նվազել է 2.29 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7.43 դրամ (նվազել է 0,02 դրամով):

Թանկարժեք մետաղների գները սահմանվել են՝ արծաթը՝ 226.96 դրամ, ոսկին՝ 16,826.06 դրամ, պլատինը՝  14,556.43 դրամ:

«Նասդաք Արմենիա» ԲԲԸ-ում օգոստոսի 10-ին կատարվել է 2 մլն 750 հազար դոլարի առքուվաճառք՝ 479.25 դրամ միջին փոխարժեքով:

Նույն շարքից