Սպորտ 

«Գազպրոմը» եռամյա պայմանագիր կստորագրի ՈՒԵՖԱ-ի հետ

«Գազպրոմի» և ՈՒԵՖԱ-ի բանակցությունները՝ միտված հովանավորչական նոր պայմանագրի ստորագրմանը, ավարտական փուլում են:

Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ-ը: Պայմանագիրը կստորագրվի եռամյա ժամկետով՝ մինչև 2017-2018 թթ. մրցաշրջանի ավարտը:

Կողմերի միջև բանակցություններն ընթանում են շուրջ կես տարի: «Գազպրոմը» Չեմպիոնների լիգայի պաշտոնական հովանավորն է 2012 թ.-ից: Գործող պայմանագիրն ավարտվել է 2014-2015 թթ. մրցաշրջանի ավարտից հետո:

Նույն շարքից