Ria.ru կայքի փոխանցմամբ՝ Սիրիայում ձերբակալվել է նախագահ Բաշար Ասադի զարմիկը` Սուլեյման Հիլյալ Ասադը։
Հայտնի է, որ նախագահի զարմիկը ձերբակալվել է օգոստոսի 10-ի երեկոյան՝ Լաթաքիայի արվարձանի կալվածքում։ Գործի հետաքննությամբ կզբաղվի զինվորական դատախազությունը, որից հետո գործը կփոխանցվի դատարան։