Սպորտ 

Եվրոպայի առաջնության 4­-րդ օրը հաղթական եղավ հայ բռնցքամարտիկների համար

Բուլղարիայի Սամոկով քաղաքում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի առաջնության 4­-րդ օրը հաղթական եղավ հայ բռնցքամարտիկների համար:

Այս մասին տեղեկացնում է բռնցքամարտի ֆեդերացիան: Արամ Ավագյանի ու Արման Հովհիկյանի հաղթանակներից հետո, ռինգից հաղթանակած դուրս եկավ նաև Հովհաննես Բաչկովը: 64 կգ քաշային կարգում հանդես եկող մեր բռնցքամարտիկն իր երկրորդ մենամարտում առավելության հասավ Դանիան ներկայացնող Մանդիլա Պոուլսենի նկատմամբ:

Վաղը հայ մարզիկներից ռինգ դուրս կգա 60 կգ քաշային Սամվել Բարսեղյանը, ով կմենամարտի խորվաթ Մաթիո Կոմանդինայի հետ:

Նույն շարքից