Միջազգային 

IKEA խանութում այցելուների վրա զինված հարձակման կասկածյալները ներգաղթյալներն են

Vesti.ru կայքի փոխանցմամբ՝ Շվեդիայի Վեսթերոս քաղաքում՝ IKEA խանութում, այցելուների վրա զինված հարձակման կասկածյալները Աֆրիկայից ներգաղթյալներն են: Նրանք միասին են ապրել փախստականների ճամբարում:

23-ամյա կասկածյալը 1 ամիս առաջ է ժամանել Էրիթրեայից: 35-ամյա ձերբակալվածի անձի մասին առայժմ ոչինչ չի հաղորդվում:

Իրավապահ մարմինները դեռ չեն պարզել հանցագործության դրդապատճառը: 23-ամյա կասկածյալը հերքում է իր մեղքը: Ծեծկռտուքի 35-ամյա մասնակիցը շարունակում է ծանր վիճակում մնալ հիվանդանոցում:

Նույն շարքից