«Շրջանառության հարկի մասին» օրենքի կիրառումից հետո փոքր և միջին ձեռնարկությունները կհայտնվեն կոլապսի մեջ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՓՄՁ ներկայացուցիչ Արսեն Արզանյանը:
Իրականում, ըստ նրա, տեղի է ունենալու ոչ թե հարկային բեռի նվազեցում, այլ՝ ավելացում:
Ա.Արզանյանը նշեց, որ արդեն 1,5 ամիս է աշխատում են այդ դրույքաչափով և արդեն տեսնում են, թե օրենքի կիրառումը ինչ խնդիրներ է առաջացնում:
«Կարծում եմ, որ առաջիկայում մեծ թվով ՓՄՁ-ներ կփակվեն, քանի որ 5 տոկոս հարկը ՓՄՁ-ների համար մեծ գումար է: Երբ երեք ամիս հետո սկսվեն վճարումները, այդ ժամանակ արդեն կհասկականք, թե ինչ վիճակում ենք հայտնվել»,- ասաց նա:
Նա գտնում է, որ առևտրի ոլորտում գործունեություն իրականացնող տնտեսվարող սուբյեկտների համար շրջանառության հարկի դրույքաչափը 3,5 տոկոսից բարձրացվեր 5 տոկոսի, ապա նման խնդիր չէր առաջանա, բայց երբ 1-ից է բարձրացվում 5 տոկոսի, ապա ակնհայտ է, որ ՓՄՁ-ները լուրջ խնդրի առաջ են կանգնելու:
«Մենք առաջարկում ենք լինի շրջանառության հարկի մասին օրենքը՝ 1 տոկոսով, եթե մարդը հնարավորություն ունի փաստաթղթավորվելու, և մնա հին օրենքը՝ 3,5 տոկոս շրջանառությամբ։ Ձեռնարկատերը ինքը որոշի` ինչպես աշխատել»,- նշեց Ա.Արզանյանը:
Նա նաև նշեց, որ օգոստոսի 13-ին ՀՀ կառավարության շենքի դիմաց ՓՄՁ ներկայացուցիչները պատրաստվում են բողոքի անցկացնել՝ ընդդեմ «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքի: