Սպորտ 

Տիգրան Հարությունյանը 2-րդն էր Իսպանիայի շախմատային օփենում

Իսպանիայի Բադալոնա քաղաքում ավարտված օփեն մրցաշարում գերազանց արդյունքի է հասել երևանցի միջազգային վարպետ Տիգրան Հարությունյանը, որը 9 հնարավորից վաստակել է 7 միավոր և գրավել 2-րդ տեղը:

Այս ստուգատեսում հանդես էին գալիս նաև Հայաստանը ներկայացող շախմատիստներ Կարեն Գրիգորյանը և Տիգրան Ս. Պետրոսյանը, որոնք վաստակել են համապատասխանաբար 6.5 ու 6 միավոր՝ գրավելով 9-րդ և 11-րդ հորիզոնականները:

Մրցաշարի հաղթող է ճանաչվել արգենտինացի գրոսմայստեր Պերալտա Ֆերնանդոն, որը վաստակել է 7.5 միավոր:

Նույն շարքից