Սպորտ 

Սամոկովում 3 հայ բռնցքամարտիկ դուրս է եկել քառորդ եզրափակիչ

Օգոստոսի 10-ը հաջողություն բերեց Եվրոպայի առաջնությանը մասնակցող (Սամոկովում) Հայաստանի բռնցքամարտի հավաքականին: Ռինգ ելած մեր տղաներից Արամ Ավագյանը (56 կգ), Հովհաննես Բաչկովը (64 կգ) և Արման Հովիկյանը (75 կգ) միևնույն` 3:0 հաշվով հաղթեցին հաջորդաբար ֆինն Մատի Կուտային, դանիացի Մանդիլա Պոուլսենին և թուրք Այդին Օսմանին:

Նշած երեք բռնցքամարտիկները օգոստոսի 12-ին, քառորդ եզրափակիչում կմրցեն համապատասխանաբար ռումինացի Նիկալաե Անդրեանայի, լիտվացի Էվալդաս Պետրաուսկասի, վրացի Զալա Կվաչաձեի հետ: Նույն օրը ռինգ կելնի նաև Կորյուն Սողոմոնյանը (52 կգ): Նրա մրցակիցը հայտնի կդառնա այսօր երեկոյան` Անգլիայի և Մոլդովայի պատվիրակների միջև կայանալիք մենամարտից հետո:

Այսօր մեր երկրից Բուլղարիայի ռինգ կելնի սևանցի Սամվել Բարսեղյանը (60 կգ): Նրա մրցակիցն է խորվաթ Մատեո Կոմադինան:

Նույն շարքից