Բիզնես Տնտեսություն 

Դոլարն արժեզրկվել է, եվրոն՝ աճել

ԱՄՆ դոլարի փոխարժեքը այսօր՝ օգոստոսի 11-ին, կազմել է 478.57 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 0.03 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:

Եվրոյի փոխարժեքը կազմել է 527.53 դրամ (աճել է 3.94 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 745.56 դրամ (աճել է 5.64 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7.52 դրամ (աճել է 0,09 դրամով):

Թանկարժեք մետաղների գները սահմանվել են՝ արծաթը՝ 228.95 դրամ, ոսկին՝ 16,878.86 դրամ, պլատինը՝  14,940.18 դրամ:

«Նասդաք Արմենիա» ԲԲԸ-ում օգոստոսի 11-ին դոլարի առքուվաճառք չի կատարվել:

Նույն շարքից