Դորտմունդի «Բորուսիայի» նախկին գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը մերժել է «Մարսելը» գլխավորելու առաջարկը: Գերմանացի մասնագետն զգում է, որ դեռ պատրաստ չէ՝ վերադառնալու մարզչական աշխատանքի: Այս մասին հայտարարել է Կլոպի ներկայացուցիչ Մարկ Կոսիչկեն:
«Այո, ճիշտ է, որ Կլոպը մերժել է «Մարսելին», Մարսելը, իրոք, դիտարկում էր Յուրգենի թեկնածության հարցը, սակայն մասնագետը դեռ պատրաստ չէ վերադառնալ արձակուրդից»,- բանակցությունների փաստը հաստատել է Մարկ Կոսիչկեն «Bild»-ին տված հարցազրույցում: