Տնտեսություն 

Ղրիմի ատոմակայանը չի վերագործարկվի

Էլեկտրաէներգիայով թերակղզին ապահովելու նպատակով, Ղրիմում քննարկվում են նախկին ատոմակայանի վերագործարկման խնդիրները:

Սակայն քննարկումների արդյունքում պարզվել է, որ ատոմակայանի գործարկքումը բավականին խնդրահարույց է:
Մասնավորապես Ղրիմի էներգետիկայի ու վառելիքի նախարարը պնդել է, որ ռեսուրսների բացակայության պայմաններում ատոմակայանն անհնար է վերագործարկել:

Ինչպես հաղորդում է ANNA.NEWS լրատվական գործակալությունը,Ղրիմի ատոմակայանը գործարկվել է 1975 թ.-ից մինչեւ 1989 թ-ը, սակայն Չեռնոբիլի վթարից հետո, որոշում է կայացվել դադարեցնել նաեւ նրա գործարկումը:

Նախարարի կարծիքով անշահավետ է նաեւ նոր ատոմակայանի կառուցումն, որը կտեւի տարիներ ու ծախսատար կլինի:
Նրա համոզմամբ թերակղզում առավել նպատակահարմար է սկսել ՋԷԿ-երի ու ՀԷԿ-երի շինարարությունը:

Նույն շարքից