Նավթ արտահանող երկրների կազմակերպությունը (ՕՊԵԿ-ը) շարունակում է ավելացնել նավթի արդյունահանման ծավալները:
Կազմակերպության հրապարակած տվյալների համաձայն՝ օրական արդյունահանումը ավելացել է 101 հազար բարելով՝ կազմելով 31.5 մլն բարել: Այս մասին փոխանցում է Gazeta.ru-ն:
ՕՊԵԿ-ի արտահանման ծավալները աճել են Իրաքի, Իրանի, Նիգերիայի և Անգոլայի նավթարդյունահանման ծավալների աճի հաշվին:
Համաշխարհային նավթային շուկայի 33.3%-ը բաժին է ընկնում ՕՊԵԿ երկրներին: Կազմակերպությունը ևս մեկ անգամ խախտել է իր սահմանած 30 մլն բարելը օրական չգերազանցելու քվոտան: