Միջազգային 

ՌԴ Յարոսլավի շրջանի իշխանությունները քաղաքի ամայի հատվածում 2 մլն ռուբլի արժողությամբ լուսացույց են տեղադրել

Gazeta.ru կայքի փոխանցմամբ՝ ՌԴ Յարոսլավի շրջանի իշխանությունները հայտարարել են, որ 2 մլն ռուբլի արժողությամբ լուսացույցը, որը գտնվում է քաղաքի ամայի դաշտում տեղադրված է այն բանի համար, որպեսզի այն չգողանան: Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Համաձայն Յարոսլավի շրջանի ղեկավարի խոսքերի, լուսացույցի խաչմերուկում էր տեղադրվել, ըստ նախագծի և համապատասխան բոլոր փաստաթղթերի:

Ապագայում, քաղաքի այս մասում պետք է կառուցվի նոր փողոց, որը կկոչվի Շինարարների, սակայն ներկա պահին շինարարական աշխատանքները  դադարեցվել են, քանի որ խնդիրների են առաջացել աճուրդի անցկացման հետ:

Սակայն նշվում է, որ լուսամփոփը սպառում է փոքր քանակությամբ էլեկտրաէներգիա և տեղադրված են LED տեսակի լամպեր:

Մանրամասները՝ այստեղ

Նույն շարքից