Միջազգային 

Շվեդիայի իշխանությունները կարող են վերանայել Ջուլիան Ասանժի գործը

Ria.ru կայքի փոխանցմամբ՝ Շվեդիայի իշխանությունները հաջորդ շաբաթ կարող են վերանայել WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժի գործը և հանել սեռական բնույթի հանցագործություններ կատարելուն առնչվող մեղադրանքները:

Ասանժին ներկայացված չորս մեղադրանքներից երեքի վաղեմության հինգամյա ժամկետը լրանում է հաջորդ շաբաթ, այդ պատճառով դրանք կհավեն, Times թերթին հայտնել են շվեդ քննիչները:

Շվեդիայի իշխանությունները մարտին հայտարարել են Լոնդոնում Էկվադորի դեսպանատանը Ասանժին հարցաքննելու մտադրության մասին:

Նույն շարքից