Eurosport.ru կայքի փոխանցմամբ՝ Ադրբեջանի ֆուտբոլի հավաքականի կիսապաշտպան, «Գաբալա» թիմի այժմ արդեն նախկին ավագ Ջավիդ Հուսեյնովը մեղադրվում է լրագրող Ռասիմ Ալիևի սպանության մեջ։
Ֆուտբոլիստն արդեն հարցաքննվել է ծեծի փաստի առթիվ, որը հանգեցրել է լրագրողի մահվան։
Հիշեցնենք, որ օգոստոսի 8-ին Բաքվում անհայտ անձինք ծեծի են ենթարկել Ալիևին, իսկ օգոստոսի 9-ին նա մահացել է ստացված վնասվածքների հետևանքով։