Միջազգային 

Չինաստանի ազգային արժույթը արժեզրկել է 1.9%-ով

Bbc.com կայքի փոխանցմամբ՝ Չինաստանի Կենտրոնական բանկը ազգային արժույթը՝ յուանը, արժեզրկել է 1.9%-ով, ինչը վերջին 20 տարվա ընթացքում չինական արժույթի խոշորագույն արժեզրկումն է:

Միաժամանակ Չինաստանի Կենտրոնական բանկից վստահեցրել են, որ հետագայում արժույթի արժեզրկման պատճառ չկա, և խոստացել են պահպանել յուանը «կայուն և խոհեմ» մակարդակի վրա:

Ավելի վաղ հրապարակված տվյալները ցույց են տվել, որ հուլիսին Չինաստանի արտահանումը նվազել է 8.3%-ով:

Նույն շարքից