Սպորտ 

Համահայկական ամառային 6-րդ խաղերի փակումն ու պարգևատրումը՝ օգոստոսի 13-ին

Օգոստոսի 13-ին` ժամը 21.00-ին, Երևանի Թատերական հրապարակում տեղի կունենա Համահայկական ամառային 6-րդ խաղերի փակման հանդիսավոր արարողությունը:

Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի մամուլի ծառայությունից հայտնում են, որ լավագույն արդյունքներ ցույց տված մարզիկներին ու պատվիրակություններին կհանձնվեն գավաթներ: Միջոցառման ժամանակ «Միսս Համահայկական ամառային 6-րդ խաղեր» մրցույթի հաղթողը կպարգևատրվի գեղեցկության թագով, իսկ երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրած գեղեցկուհիները` մրցանակներով:

Պարգևատրման արարողությանը կհաջորդի համերգային ծրագիր:

Նույն շարքից