Տնտեսություն 

Ռուսաստանը ավելացրել է Եվրոպա արտահանվող գազի ծավալները

Ռուսաստանը ավելացրել է Ուկրաինայի տարածքով դեպի Եվրոպա արտահանվող կապույտ վառելիքի ծավալները՝ հասցնելով շուրջ 224,1 միլիոն խորհանարդ մետրի:

Այս մասին հայտնել է Ուկրտրանսգազ ընկերության մամուլի ծառայության ղեկավար Մաքսիմ Բելյավսկին, նշելով, որ Ռուսաստանը ավելացրել է դեպի Եվրոպա ու Մոլդավա արտահանվող գազի ծավալները:

Հիշեցնենք, որ հունվար- հուլիս ամիսներին դեպի եվրոպական մայրցամաք արտամղվող գազի արտահանման ծավալները կրճատվել էր 17 տոկոսով՝ կազմելով 35,6 միլիարդ խորհանարդ:

Ինչպես հաղորդում է ANNA.NEWS լրատվական գործակալությունը, ներկայումս Ուկրաինան իր տարածքով անցնող գազի վարձավճարը ցանկանում է ավելացնել 5 տոկոսով:Իր հերթին ՌԴ իշխանությունները ձգտում են մինչեւ 2019 թ.- ը
ընդհանրապես հրաժարվել Ուկրաինայի տարածքով գազի արտահանումից ու օգտվել այլընտրանքային տարբերակներից:

Ուկրաինական իշխանությունները այդ հայտարարությունները համարում են բլեֆ ու Մոսկվայի կողմից ճնշումները ակտիվացնելու պրովոկացիոն փորձ:

Նույն շարքից