Սպորտ 

Կորյուն Սողոմոնյանը պայքարը կսկսի կիսաեզրափակիչում

Բուլղարիայի Սամոկով քաղաքում շարունակվում է բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը:

56 կգ քաշային Արամ Ավագյանը քառորդ եզրափակիչում առավելության է հասել ռումինացի Նիկոլաե Ռազվան Անդրեիանայի նկատմամբ: Հայ բռնցքամարտիկն ապահովել է բրոնզե մեդալը: Կիսաեզրափակիչում Արամ Ավագյանի մրցակիցը կլինի բրիտանացի Աշֆակը:

Քառորդ եզրափակիչում 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը պարտություն է կրել լիտվացի Էվալդաս Պետրաուսկասից, իսկ 75 կգ քաշային Արամ Հովհիկյանը՝ վրացի Զաալ Կվաչատաձեից:

60 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնող Սամվել Բարսեղյանը պայքարը սկսել է 1/8 եզրափակիչում և պարտվել է խորվաթ Մատեո Կոմադինային:

52 կգ քաշային Կորյուն Սողոմոնյանը պայքարը կսկսի կիսաեզրափակիչում:

Նույն շարքից