Tass.ru կայքի փոխանցմամբ՝ ԱՄՆ նախկին նախագահի՝ 90-ամյա Ջիմի Քարթերի մոտ լյարդի քաղցկեղ է ախտորոշվել։ Քաղաքական գործչի խոսքով՝ հետազոտությունները ցույց են տվել, որ մետաստազները տարածվել են նաև այլ օրգաններում։ Այս մասին հայտնել է ԱՄՆ նախկին նախագահը:
Քարթերի խոսքով՝ խոցելի օրգանի մի մասը օգոստոսի սկզբին հեռացրել են։
Հիշեցնենք, որ 1981 թվականից, երբ ավարտվել է նրա նախագահական ժամկետը, դեմոկրատ Քարթերը զբաղվել է իրավապաշտպան և բարեգործական գործունեությամբ։ Վերջերս ԱՄՆ նախկին նախագահն այցելել է Հյուսիսային Կորեա և Կուբա։