Rbc.ru կայքի փոխանցմամբ՝ Իրաքի մայրաքաղաք Բաղդադի շուկաներից մեկում տեղի ունեցած ահաբեկչությունը խլել է առնվազն 60 մարդու կյանք, վիրավորվել է մոտ 200-ը:
Ահաբեկիչների թիրախը Բաղդադի շիական Սադր-սիթի թաղամասն էր: Բազմամարդ շուկայում պայթել է ականապատ բեռնատարը:
Դեռ ոչ մի կազմակերպություն իր վրա չի ստանձնել պատասխանատվությունը, սակայն «Իրաքի և Լևանտի իսլամական պետության» գրոհայինները, ովքեր անցած տարի գրավել էին Իրաքի հյուսիսը և արևմուտքը, պարբերաբար մահապարտների են ուղարկում մայրաքաղաք Բաղդադ: