Սպորտ 

«Ուլիս»-«Շիրակ» հանդիպման մրցավարը որակազրկվել է

Օգոստոսի 9-ին տեղի է ունեցել Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի առաջնության «Ուլիս»-«Շիրակ» հանդիպումը: Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ պաշտոնական կայքը, չնայած որ «Ուլիս» ակումբի կողմից բողոք չի ներկայացվել հանդիպման 85-րդ րոպեին նշանակված 11 մետրանոցի վերաբերյալ, ՀՖՖ մրցավարական կոմիտեն և մրցավարական բաժինը համատեղ դիտել են խաղի տվյալ դրվագի տեսագրությունը և որոշել.

ա) 3 մրցափուլով որակազրկել մրցավար Արթուր Սաֆարյանին ՀՀ բարձրագույն խմբի և գավաթի խաղարկության խաղերից՝ «Ուլիս» թիմի դարպասին անհիմն 11 մետրանոց նշանակելու համար (կանոնակարգ մրցավարների և տեսուչների պատասխանատվության մասին, կետ 9):
բ) Հանդիպման մրցավարին անհիմն բարձր գնահատելու համար 4 մրցափուլով որակազրկել հանդիպման տեսուչ Հ. Ներսիսյանին ՀՀ բարձրագույն խմբի և գավաթի խաղարկության խաղերից (կանոնակարգ մրցավարների և տեսուչների պատասխանատվության մասին, կետ 17.1):

Նույն շարքից