Ուկրաինայի տնտեսության կրախը պայմանավորված է երկրի արտահանության ծավալների կտրուկ անկմամբ: Այս մասին հայտնել է Ուկրաինայի վերլուծական կենտրոնի նախագահ Ալեքսանդր Օխրիմենկոն, նշելով, որ որոշ տնտեսագետների երկրի տնտեսական աճի վերաբերյալ պնդումները ֆանտաստիկայի ժանրից են ու չեն համապատասխանում իրականությանը:
Ինչպես հաղորդում է ANNA.NEWS լրատվական գործակալությունը, Ուկրաինայի մաքսային ծառայության տվյալներով, 2015 թ.-ին երկրի արտահանման ծավալները նվազել են 35 տոկոսով կամ 11,7 ,իլիարդ դոլարով:
Հատկանշական է, որ ուկրաինական ապրանքատեսակների զգալի մասը սպառվում էր ռուսական շուկայում, իսկ Դոնբասի հակամարտությունից ու պատժամիջոցներից հետո զգալիորեն նվազել են Ռուսաստան ներկրվող մի շարք ապրանքատեսակների ծավալը:
Չնայած այս ամենին Ռուսաստանը շարունակում է մնալ Ուկրաինայի ամենակարեւոր տնտեսական գործընկերը: