Սպորտ 

Բռնցքամարտիկ Արամ Ավագյանն առնվազն բրոնզե մեդալ է ապահովել

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում 56 կգ քաշային Արամ Ավագյան ¼ եզրափակչում 3:0 հաշվով հաղթանակ է տոնել ռումինացի Նիկոլայ Անդրեիանայի նկատմամբ և դուրս գալով կիսաեզրափակիչ առնվազն ապահովել է բրոնզե մեդալը,- հայտնում է ՀԲՖ-ի մամուլի քարտուղարությունը:

Բացի այդ, հայ բռնցքամարտիկը նվաճել է նաև Քաթարում կայանալիք աշխարհի առաջնության ուղեգիր, որտեղ արդեն նժարին լինելու է ոչ միայն աշխարհի առաջնության մեդալ այլ նաև Օլիմպիական խաղերի ուղեգիր:

52 կգ քաշային Կորյուն Սողոմոնյանը, 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը և 75 կգ քաշային Արման Հովհիկյանը, սակայն նրանք ¼ եզրափակչում պարտություն կրեցին և դուրս մնացին մեդալների համար պայքարից: Այնուհանդերձ երեք բռնցքամարտիկներն էլ դեռևս հավակնում են աշխարհի առաջնության ուղեգրին:

Քանի որ Եվրոպայի առաջնությունում խաղարկվում է աշխարհի առաջնության 6 ուղեգիր, ապա եթե մարզիկներին հաղթած բռնցքամարտիկները դուրս գան եզրափակիչ, ապա հայ մարզիկները կարժանանան աշխարհի առաջնության ուղեգրի:

Վաղը Արամ Ավագյանը կփորձի նվաճել եզրափակչի ուղեգիր: Կիսաեզրափակչում հայ բռնցքամարտիկի մրցակիցը անգլիացի Աշֆաք Քաիսն է:

Նույն շարքից