Տնտեսություն 

Հայաստանի բանկերի միությունը հայատարություն է տարածել

Հայաստանի բանկերի միությունը հայատարություն է տարածել վարկային պայմանագրով նախատեսված անվանական տոկոսադրույքի չափի փոփոխությունների հարցի վերբարյալ, որը ներկայացնում ենք ստորև։

«Վերջերս հաճախակի քննարկումների առարկա է դարձել վարկային պայմանագրով նախատեսված անվանական տոկոսադրույքի չափի փոփոխությունների հարցը, որի վերաբերյալ նպատակահարմար ենք գտնում ներկայացնել որոշակի պարզաբանումներ և հստակեցումներ:

Բանկերի և հաճախորդների միջև կնքվող վարկային պայմանագրերում անվանական տոկոսադրույքը կարող է սահմանվել հաստատուն տոկոսադրույքով կամ լողացող տոկոսադրույքով:

Հաստատուն տոկոսադրույքով վարկային պայմանագրով նախատեսված անվանական տոկոսադրույքի չափը չի կարող միակողմանիորեն փոփոխվել, բացառությամբ վարկային պայմանագրով կամ կողմերի համաձայնությամբ նախատեսված դեպքերի: Օրինակ երբ հիփոթեքային վարկի դեպքում հաճախորդը ստացված գումարը չի օգտագործել ըստ վարկային պայմանագրում ամրագրված նպատակի` վարկի տեսակն ավտոմատ կերպով փոփոխվում է և այն կամ պետք է անմիջապես մարվի կամ տոկոսադրույքը պետք է փոփոխվի:

Լողացող տոկոսադրույքով վարկային պայմանագրով նախատեսված անվանական տոկոսադրույքը կարող է վարկային պայմանագրի գործողության ընթացքում փոփոխվել վարկային պայմանագրով նախատեսված դեպքերում, իսկ պայմանագրում նման հնարավորության բացակայության դեպքում` վարկատուի և վարկառուի գրավոր համաձայնությամբ:

Մեր դիտարկումները և հարցումները ցույց են տալիս, որ վարկային պայմանագրով նախատեսված անվանական տոկոսադրույքի չափի գրանցված փոփոխությունները տեղավորվում են վերը նշված դեպքերում:

Վարկատու կազմակերպության կողմից վերը նշված դեպքերից բացի այլ պատճառներով միակողմանիորեն տոկոսադրույքի չափի փոփոխությունների դեպքերում վարկային պայմանագիր կնքած քաղաքացիների իրավունքները և օրինական շահերը ենթակա են պաշտպանության»:

Նույն շարքից