Միջազգային 

Ադրբեջանցի իրավապաշտպան Արիֆ Յունուսը ուշագնաց եղավ դատարանում

Kavkaz-uzel.ru կայքի փոխանցմամբ՝ Ադրբեջանցի իրավապաշտպան Լեյլա Յունուսի և նրա ամուսնու՝ Արիֆ Յունուսի գործով դատական լսումները ընդհատվեցին, քանի որ Արիֆ Յունուսի առողջական վիճակը կտրուկ վատացավ և նա դատարանում ուշագնաց եղավ:

Դատարանը հայտարարեց ընդմիջում։

Ի դեպ, Արիֆ Յունուսի առողջական վիճակի պատճառով արդեն երկու անգամ դատական նիստն ընդհատվել է և տեղափոխվել այլ օր։

Հիշեցնենք, որ ավելի վաղ դատախազն առաջարկել էր Լեյլա Յունուսին դատապարտել 11, իսկ Արիֆ Յունուսին՝ 9 տարվա ազատազրկման՝ նրանց մեղավոր ճանաչելով տնտեսական հանցագործությունների համար։

Նույն շարքից