Սպորտ 

Ըմբիշ Էդգար Խաչատրյանը՝ երիտասարդական ԵԱ-ի բրոնզե մեդալակիր

Բրազիլիայի Սալվադոր դա Բայա քաղաքում ավարտվել է հունահռոմեկան ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունը:

Արմեն Բաբալարյանի գլխավորությամբ հանդես եկած վեց ըմբիշներից միայն 120 կգ քաշային Էդգար Խաչատրյանին հաջողվեց բարձրանալ պատվո պատվանդան: Էդգարը նախ հաղթել է մեքսիկացի Բրայան Կոստելյանոսին, ապա 10:4 հաշվով Ադրբեջանի պատվիրակ Դավիդ Ֆեյզիևին: Կիսաեզրափակիչում գերծանր քաշայինը պարտվել է ռուսաստանցի Սերգեյ Սեմանովին, սակայն բրոնզե մեդալի համար պայքարում 12:3 հաշվով հաղթել է հնդիկ Մեհար Սինգին,- հայտնում է ՀԸՖ-ի պաշտոնական կայքը:

Հանդես են եկել նաև 55 կգ քաշային Սլավիկ Գալստյանը և 66 կգ քաշային Կարեն Ասլանյանը: Սլավիկը որակավորման փուլում հաղթել է խորվաթ ըմբիշի, ապա պարտության մատնել ԱՄՆ-ի և Ռուսաստանի ներկայացուցիչներին, սակայն կիսաեզրափակչում պարտվել Ադրբեջանի, իսկ երրորդ տեղի համար պայքարում Ուզբեկստանի պատվիրակներին:

Կարենը որակավորման փուլում հաղթել է հնդիկ Աշոկ Կումարին, իսկ 1/8 փուլում պարտության մատնել ամերիկացի Հայդեն Թումային: Բայց քանի որ նրան քառորդ եզրափակչում հաղթած ադրբեջանցի Ռուհիմ Միրայլովը կիսաեզրափակչում համառ պայքարում զիջեց վրացի Ռամազ Զոիդզեին, ուստի ըմբիշը զրկվեց բրոնզե մեդալի համար պայքարելու հնարավորությունից:

Նույն շարքից