Rt.com կայքի փոխանցմամբ՝ ՌԴ ընդլայնել է մթերային էմբարգոն՝ սև ցուցակում ավելացնելով ևս 5 երկրների։ Այդ մասին հայտարարել է երկրի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը։ Երկրների ցանկը, որոնք մթերային էմբարգոյի տակ են հայտնվել, լրացրել են Ալբանիան, Չեռնոգորիան, Իսլանդիան, Լիխտենշտեյնն ու Ուկրաինան։
«Պատժամիջոցներին միանալը գիտակցված ընտրություն է, որը նշանակում է պատրաստ լինել նաև մեր կողմից պատասխան քայլերի, որոնք էլ ձեռնարկվել են»,-ասել է վարչապետը։