Օգոստոսի 12-ին Հալեպի Համիդիե թաղամասում ավտոբուսի վրա հրթիռ է ընկել, ինչի հետևանքով զոհվել է 7 մարդ: Վիրավորների թվում կա մեկ հայ՝ Կարպիս Հաբեշյանը: Նրա վիճակը, բարեբախտաբար, անհանգստացնող չէ: Այս մասին հայտնում է «Գանձասար» շաբաթաթերթի ֆեյսբուքյան էջը:
Հիշեցնենք, որ օգոստոս 10-ին Դամասկոսում տեղի ունեցած բախումների հետևանքով զոհվել էր սիրիական բանակի հալեպահայ զինծառայող Հաբեթ Մանուկ Ապրիկյանը: