Korrespondent.net կայքի փոխանցմամբ՝ Գերմանիայի մի շարք շրջաններում անոմալ շոգից երաշտ է սկսվել: Բրադենբուրգ դաշնային հողում Էլբա գետի վրա դադարեցվել է խոշոր նավերի նավարկությունը:
Վիտենբերգի շրջանում Էլբայի ջրի մակարդակը ընդամենը 87 սմ է:
Դունայ գետը՝ Ռեգենսբուրգի և Պասաուի միջև, ծանծաղել է, ինչի պատճառով անհնարին է դարձել բեռնատար նավերի նավագնացությունը: Այդ հատվածում ջրի խորությունը հասել է 140-150 սմ-ի: