Միջազգային 

Բարաք Օբաման ցանկանում է արձակուրդների ընթացքում զբաղվել ընթերցանությամբ

Լenta.ru կայքի փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ցանկանում է արձակուրդների ընթացքում զբաղվել ընթերցանությամբ: Նրա ընթերցելիք գրականության ցուցակում ընդգրկվել է 6 գիրք՝ գեղարվեստական ստեղծագործություններ, գիտական գրականություն, ինչպես նաև ֆանտաստիկայի ժանրով գրված գրքեր:

ԱՄՆ նախագահն ընտրել է Ջեյմս Սոլտերի «Այն ամենը, ինչ կա», Էնթոնի Դորի «Մեզ համար ողջ անտեսանելի աշխարհը» պատմավեպը, Էլիզաբեթ Քոլբերթի «Վեցերորդ բնաջնջում», Ջումփա Լահիրիի «Անփոփոխություն», ամերիկացի սևամորթ լրագրող Տա-Նեհիսի Կոուտսի «Աշխարհի և իմ միջև» գրքերը և Ռոն Չերնոուի կենսագրական աշխատանքը՝ «Վաշինգտոն: Կյանք»:

Նույն շարքից