Novostimira.net կայքի փոխանցմամբ՝ Բոլիվիայում հազարավոր մարդիկ ցուրտ եղանակի պատճառով տուժել են: Երկրում գրանցվել են առատ ձյան տեղումներ։ Վերջին տվյալների համաձայն Հարավային Ամերիկայում ցրտից մահացել է 13 մարդ՝ Պերույում մահացել է 7 մարդ, Բոլիվիայում՝ 4, Պարագվայում՝ 2 մարդ: Այդ երկրների որոշ շրջաններում տրանսպորտային հաղորդակցությունը կաթվածահար է։
Տարերային աղետի հետևանքով արգելափակվել են մի քանի տասնյակ ճանապարհներ, որոնք տանում են Բոլիվիայի մայրաքաղաք Լա-Պաս։ Տեղի իշխանությունները բավարար քանակով տեխնիկա չունեն ձյունը հավաքելու համար, քանի որ նման տեղումներն այդ տարածաշրջաններում հազվադեպ են։
Իրավիճակը բարդացնում է այդ վայրերի համար չափազանց ցածր ջերմաստիճանը։