Trend.az կայքի փոխանցմամբ՝ «Թուրքական ավիաուղիներ» ավիաընկերության ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Աթաթուրքի անվան օդանավակայանում՝ ռումբի առկայության մասին ահազանգի պատճառով:
Ինչպես տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը, ռումբի առկայության մասին ահազանգը հաղորդվել է հեռախոսով, երբ ինքնաթիռը թռել է Օսլոյից:
Որոնումների արդյունքում, սակայն, որևէ կասկածելի սարք չի հայտնաբերվել: