Սպորտ 

Ռոբերտ Հովհաննիսյանը Ռիգայի օփեն մրցաշարի առաջատարն է

Գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյանը շարունակում է հաջող ելույթները Ռիգայի շախմատային մրցաշարում: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան:

Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում ընթացող օփեն մրցաշարում փայլուն խաղ է ցուցադրում Հայաստանը ներկայացնող գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյանը, որը խաղացված 6 տուրերից հետո ունի 5.5 միավոր և հանրահայտ գրոսմայստեր Ալեքսեյ Շիրովի հետ բաժանում է 1­2 տեղերը:

Այս ստուգատեսում հանդես է գալիս նաև Հայաստանը ներկայացնող մեկ այլ գրոսմայստեր` Հրանտ Մելքումյանը, որն ունի 4.5 միավոր և գտնվում է առաջատարների խմբում:

Նույն շարքից