Lenta.ru կայքի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխին կաքավ է նստել:
Դեպքը տեղի է ունեցել նոր մզկիթի բացման հանդիսավոր արարողության ժամանակ, որի նախագծի մշակմանը մասնակցել է անձամբ Էրդողանը:
Դրանից հետո Էրդողանը մոտեցել է աղավնիների վանդակին, որպեսզի ավանդույթի համաձայն՝ բաց թողնի թռչուններին: Վերջին աղավնու թռչելուց հետո անսպասելիորեն նրա վրա հարձակվել է կաքավը, որը սկզբից նստել է նրա թիկունքին, իսկ հետո տեղափոխվել գլխին: