Tass.ru կայքի փոխանցմամբ՝ Ճապոնիայի ոստիկանությունը ձերբակալել է տղամարդու, ով սպառնալիքներով նամակ է հղել արքայադուստր Կակոյին:
Կիոտոյում ընկերության 33-ամյա աշխատակից Մոտոհիրո Յոկուչին խոստովանել է, որ հունիսին սպառնալիքներով նամակ է հղել Տոկիոյի միջազգային քրիստոնեական համալսարան, որտեղ սովորում է 20-ամյա արքայադուստրը: