Միջազգային 

Տյանձին քաղաքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով այրվել է մոտ 5 հազար նոր մեքենա

TASS լրատվական կայքի փոխանցմամբ՝ Չինաստանի նավահանգստային Տյանձին քաղաքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով այրվել է մոտ 5 հազար նոր մեքենա:

Հայտնի է, որ պայթյունի էպիկենտրոնից 500 մետր այն կողմ եղել է Volkswagen-ի կայանատեղին:

Բռնկված խոշոր հրդեհի հետևանքով այրվել է մոտ 2.5 հազար գերմանական արտադրության մեքենա:

Վերջին տվյալներով, պայթյունի հետևանքով զոհվել է 55 մարդ, տարբեր վնասվածքներով հոսպիտալացվել է 701 մարդ, նրանցից 70-ը գտնվում են ծանր վիճակում:

Նույն շարքից