Gazeta.ru կայքի փոխանցմամբ՝ Չինաստանի նավահանգստային Տյանձին քաղաքում, որտեղ օրերս պայթյուններ են որոտացել, փրկարարները փլատակներից կենդանի մարդ են դուրս բերել:
Հայտնի է, որ փլատակների տակ հայտնաբերված 50-ամյա տղամարդը գտնվել է պայթյունի էպիկենտրոնից 50 մ հեռավորության վրա:
Հիշեցնենք, որ վերջին տվյալների համաձայն զոհերի թիվը հասել է 85-ի, տուժել է ավելի քան 700 մարդ: Պայթյունների հետևանքները՝ լուսանկարներում: