Rg.ru կայքի փոխանցմամբ՝ ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգում մի ընտանիքից ոստիկանները դուրս են բերել 122 մահացող կատվի։
Ինչպես նշվում է՝ տերերը պատրաստվում էին անօթևան կենդանիների ապաստարան բացել, սակայն որոշ ժամանակ անց զգացել են, որ չեն կարողանում խնամել դրանց։
Բոլոր կենդանիներին բուժման նպատակով ուղարկել են Ֆիլադելֆիա։ Այնուհետ դրանց կհանձնեն նոր և հոգատար տերերին։