Gazeta.ru կայքի փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Spotify-ում հրապարակել է իր նախընտրելի երգացանկը: Այս քայլին նախագահ Օբաման գնացել է այն բանից հետո, երբ թվիթերյան օգտատերերը հարցրել են նախագահի նախընտրելի երկացանկի մասին:
Օբաման նախընտրում է լսել Ջասթին Թիմբերլեյքին, Սթիվի Ուանդերին և Բոբ Մարլիին: Երեկոյան ժամերին Օբաման նախընտրում է լսել Բեյոնսի և Ֆրենկ Սինատրայի երգերը: